DIMLE

DIGITAL INTERNATIONAL MEDIA LITERACY EBOOK PROJECT

 

// Մեր մասին

«Մեդիագրագիտության թվանշանային էլեկտրոնային գիրք» DIMLE միջազգային ծրագիրը առաջարկելով որակական նոր մոտեցում մեդիագրագիտության ուսումնասիրությանը, նպաստում է մեդիակրթական գիտելիքների տարածմանը: Մեդիագրագիտության միջազգային ոլորտը չունի հստակ և գործնական, միջազգայնորեն ճանաչված շրջանակ, որը կօգտագործեն բազմաթիվ շահառուներ տարբեր մշակութային համատեքստերում (քաղաքացիական հասարակությունը, համայնքները, խոցելի խմբերը, գիտական, հասարակական, լրատվական, միջկառավարական կազմակերպությունները և կառավարությունները), տեղայնացված մեդիակրթական ռեսուրսներ, որոնք կհամապատասխանեն միջազգային փորձին:
Արտ Սիլվերբլաթի Մեդիագրագիտություն. Մեդիա ուղերձների վերծանման ուղեցույցում (Praeger Publications, 1995, 2001, 2007, 2014) մեդիագրագիտության սահմանումը ներառում է այն շրջանակը, որը կարող են օգտագործել տարբեր մշակույթների բազմաթիվ շահառուներ:
Ուղեցույցի որակական նոր մոտեցումը ոչ թե պարտադրում է մեդիագրագիտության իր կրթական մոդելը, այլ առաջարկում է նոր ուղիներ մեդիայի և մեդիաներկայացումների դիտարկման համար:
Բնօրինակը ամերիկյան է եւ ունի երկու առանձնահատկություն.
Տպագիր գրքում ներկայացված սկզբունքների հիմքում ընկած հետազոտությունը հիմնականում վերաբերում է ամերիկյան մեդիամշակույթին: Մեդիայի եւ տեխնոլոգիաների արագ զարգացման հետևանքով, տպագիր ձեռնարկում ներկայացված օրինակներն, ուսումնասիրություններն ու վիճակագրական տվյալները հնանում են: DIMLE նախագիծն փորձում է լուծել այս խնդիրները: Տարբեր երկրների փորձագետներ համատեղ ստեղծում են Մեդիագրագիտություն. Մեդիա ուղերձների վերծանման ուղեցույց առ-ցանց էլէկտրոնային գիրքը, որն արդիական է տարբեր մշակութային համատեքստերում: